Վթարի հետևանքով ՀՀ 26-ամյա քաղաքացի է մահացել Վրաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 30-ին՝ ժամը 21.09-ին, ահազանգ է ստացվել, որ Վրաստանի Մառնեուլի շրջանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Ըստ ԱԻՆ կայքի՝ պարզվել է, որ ժամը 10.00-ի սահմաններում Մառնեուլի-Սադախլո ավտոճանապարհի 18-րդ կմ-ում «Լեքսուս» մակնիշի 27 ՕՕ 835 պ/հ ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` ՀՀ քաղաքացի, 26-ամյա Արթուր Տոնոյանը և ուղևորը` Վրաստանի քաղաքացի, Մառնեուլի քաղաքի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել են։
Մյուս ուղևորները` ՀՀ քաղաքացի, 37-ամյա Հայկ Փասյանը և Վրաստանի քաղաքացի, 30-ամյա Զամիր Տախմազիսը տեղափոխվել են Մառնեուլի քաղաքի հիվանդանոց:










