ՄԱԿ-ը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. թուրք լրագրող

14:59 • 31.10.12

Գերմանիայի Համբուրգ քաղաքում անցկացված «Թուրքիայի ընթացիկ քաղաքական հարցերին» նվիրված քննարկման ժամանակ լրագրող, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էնվեր Այսևերն ուշագրավ պնդմամբ է հանդես եկել, տեղեկացնում է թուրքական imedya.com կայքը։

 

Նա հայտարարել է, թե Թուրքիայի խնդիրներն ու խոչընդոտներն օրեցօր ավելանում են և պնդել, թե Մերձավոր Արևելքի նոր քարտեզ է գծվում, և Թուրքիան, բնականաբար, անմասն մնալ չի կարող։
 

«2015թ.-ը հայկական բռնագաղթի 100-րդ տարին է։ ՄԱԿ-ը պատրաստվում է հանդես գալ Ցեղասպանության ճանաչմամբ։ Եթե դա չկանխարգելվի, ապա դրան հաջորդելու են փոխհատուցման և հողերի վերադարձի հարցերի բարձրացումը։ Այս գաղթը ոչ պատմաբանները, ոչ համալսարանները չեն քննարկել, սակայն դեռ ուշ չէ»,-ասել է նա։