Բելգիայի բանտապահները կորցրել են 180 խցի բանալին

16:28 • 31.10.12

Բելգիայի Լևեն քաղաքի ուղղիչ գաղութի բանտապահները կորցրել են 180 խցի և 20 դռան բանալին, հայտնում է Вести-ն։


Ընդ որում՝ այն կորել է մեկ շաբաթ առաջ, սակայն մինչ այժմ չի հաջողվում այն գտնել, հայտնում է բելգիական Het Last Nieuws թերթը։

 

Որոշել, թե բանալու անհետացումը գողություն է, թե բանտի աշխատակիցների անփութության հետևանք, նույնպես չի հաջողվում պարզել։

 

Հատուկ արկղում պահվող բանալու կորուստը, որը հասանելի է միայն աշխատակազմին, հայտնաբերվել է հոկտեմբերի 25-ին։ Բանտապահները հայտնում են, որ հատուկ վերահսկողություն բանալու օգտագործման հետ կապված չկա, այդ պատճառով որոշել, թե ով է վերջինն այն օգտագործել, չի հաջողվում պարզել։

 

Հաստատության աշխատակիցներն արձանագրել են, որ այդ բանալին ունեցող մարդը «լիակատար ազատություն է ստացել բանտի պատերի ներսում»։

 

Բանտի ղեկավարությունը փորձում էր լռել պատահածի վերաբերյալ, սակայն հանրության ուշադրությունը գրավել էր այն փաստը, որ առավել վտանգավոր հանցագործների խցերի կողպեքները միանգամից փոխվել են։