Լախդար Բրահիմին Սիրիայի ճգնաժամի լուծման հարցում ակնկալում է Չինաստանի աջակցությունը

16:10 • 31.10.12

Չինաստանը կարող է ակտիվ դերակատարություն ունենալ սիրիական ճգնաժամի լուծման գործում։ Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանում գտնվող ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին։
 

«Հույս ունեմ, որ ՉԺՀ-ն ակտիվ դերակատարություն կունենա սիրիական հարցի լուծման գործում»,-ասել է նա՝ Չինաստանի արտգործնախարար Յան Ցզեչիի հետ հանդիպման ընթացքում։
 

Ինչպես տեղեկացնում է vz.ru-ն, Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե բանակցությունների այլ մանրամասների մասին կհայտարարվի ավելի ուշ։

 

Չինաստանը բազմիցս հայտարարել է, թե գնահատում և աջակցում է ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Բրահիմիի ջանքերին և մտադիր է մասնակցել սիրիական խնդրի լուծմանը։