Անատոլի Չուբայսը ցանկանում է տիեզերք թռչել
Նանոտեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող ռուսական «Ռոսնանո» ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը տիեզերք թռչելու ցանկություն է հայտնել, ինչը կարող է տեղի ունենալ Virgin Group ընկերության հետ համագործակցության շրջանակում։
Ինչպես նշում է Взгляд-ը, Չուբայսն ասել է, որ «թեև ավելի շատ նախընտրում է տունդրաներով ու անապատներով ճանապարհորդել, այնուամենայնիվ, Virgin Group-ի հետ համագործակցության հաջողության դեպքում չի բացառվում դեպի տիեզերք ուղևորությունը»։
Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը, իր հերթին, հայտարարել է, որտիեզերք թռչելու համար Չուբայսը միայն պետք է «այո» ասի։
Ավելի վաղ հանրահայտ ամերիկյան երգչուհի Սառա Բրայթոնը ևս հայտարարել էր տիեզերք թռչելու իր մտադրության մասին։










