Մոսկվայի պետական համալսարանի ազգությամբ հայ փոխդեկանը ձերբակալվել է կաշառք վերցնելու համար
Մոսկվայի պետական համալսարանի համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի փոխդեկան Միխաիլ Բաշարատյանն ու Աշխատանքի և սոցիալական հարաբերությունների ակադեմիայի ամբիոններից մեկի ղեկավար Վիկտոր Բարիսը ձերբակալվել են ուսանողից կաշառք ստանալու համար, հայտնում է Life News-ը։
Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժին է դիմել մի երիտասարդ, ով պատմել է, որ ասպիրանտուրա ընդունվելու և դիսերտացիա պաշտպանելու համար իրենից պահանջել են 30 000 եվրո։
Հետագա բոլոր հանդիպումներն ապագա ասպիրանտի և դասախոսների հետ անցկացվել են ոստիկանների հսկողության ներքո։
«Դասախոսները ձերբակալվել են 1 մլն ռուբլի կաշառք ստանալուց հետո։ Այժմ բոլոր նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե, որտեղ էլ որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու վերաբերյալ»,- Life News-ին հատնել են մայրաքաղաքի ոստիկանության մամուլի ծառայությունից։










