Էջմիածնում բերման է ենթարկվել կեղծ փաստաթղթեր պատրաստելու մեջ կասկածվող 20-ամյա երիտասարդ

10:06 • 31.10.12

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 30-ին՝ ժամը 18.30-ին, Արագածի զանգվածի 1 շենքից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռոբերտ Դ.-ին։

 

Ըստ ոստիկանության տարածած ամփոփ տեղեկագրի՝ վերջինս ս/թ հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր գողության ու կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեջ: