Հունգարիայում բնակություն հաստատելու համար հարկավոր է 250 000 եվրո
Հունգարիայի իշխանություններն առաջարկել են մշտական բնակչի կարգավիճակ տրամադրել այն օտարերկրացի քաղաքացիներին, ովքեր կգնեն նվազագույնը 250 000 եվրոյի պետական պարտատոմսեր, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ին։
Ազգային պարտքը մարելուն միտված այս օրինագիծն առաջարկվել է իշխող «Ֆիդես» կուսակցության պատգամավորների կոմից։
Այս առաջարկը քննադատության է արժանացել Եվրոպական Միության անդամների կողմից։ Եվրոպացի քաղաքական գործիչները դա համարել են ԵՄ-ին անդամակցության չարաշահում և նշել են, որ այս առաջարկից կօգտվեն Չինաստանի քաղաքացիները։
Հունգարիան կառույցին անդամակցում է 2004թ.-ից։ Նախորդ տարի Բուդապեշտն Արժույթի միջազգային հիմնադրամից խնդրել էր 15-20 մլրդ դոլար՝ 3-4 տարի մարման ժամկետով։
Այս տարվա հունվարին ԵՄ-ն մերժել էր իր հիմնադրամից միջոցների տրամադրումը Հունգարիային։










