Օդեսայում իրար է բախվել 40 մեքենա. տուժածներ չկան
Օդեսայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. միմյանց է բախվել 40 ավտոմեքենա։
Ինչպես տեղեկացնում է vesti.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
Ճանապարհային ոստիկանության տվյալներով՝ վթարի մեղավորը եղել է «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը։ Մեքենան փչացել է, և վարորդը կանգնել է՝ առանց վթարային ազդանշանները միացնելու։
«Գազելի» հետևից երթևեկող բեռնատարը չի հասցրել արգելակել և հարվածել է միկրոավտոբուսին։
Դրանցի հետո շղթայաբար միմյանց է բախվել ևս 38 մեքենա, սակայն տուժածներ չկան։ Մեքենաների մեծ մասն աննշան վնասվածքներ է ստացել։










