Համասեռականները սպասում են Օլանդի խոստումների կատարմանը

10:34 • 31.10.12

Ֆրանսիայի կառավարությունը հոկտեմբերի 31-ին կքննարկի միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը, հայտնում է Вести-ին։ Այնուհետ խորհրդարանում հավանության արժանանալու դեպքում այն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվանից։


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր օրինականացնել միասեռ ամուսնությունները։ Նոր օրենքի համաձայն՝ ամուսնություն կհամարվի յուրաքանչյուր սեռի երկու անձի միությունը։ Հարկ է նշել նաև, որ միասեռ զույգերը կստանան նաև երեխաներ որդեգրելու իրավունք։

 

Ըստ վերջին հարցումների՝ ֆրանսիացիների մոտավորապես 65%-ը կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը, մոտ 50%-ը կարծում է, որ նրանց կարելի է երեխաներ որդեգրելու իրավունք տալ։ Միասեռ ամուսնություններին դեմ է հանդես գալիս կաթոլիկ եկեղեցին։