Մոսկվայում ոստիկանները սպանել են ադրբեջանցուն և հեռացել նրա մեքենայով. նրանք ձերբակալվել են

11:43 • 31.10.12

Ռուսաստանի Դաշնությունում 3 ոստիկան է ձերբակալվել Ադրբեջանի քաղաքացու սպանության կասկածանքով, հայտնում է НТВ-ն՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության այսօր տարածած հաղորդագրությանը։

 

Հաղորդվում է, որ հանցագործությունը կատարվել է սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը։ Ոստիկանության 3 աշխատակից և նրանց ադրբեջանցի ընկերը Մերձմոսկովյան շրջան տանող ճանապարհին վիճաբանություն են ունեցել, որի հետևանքով  ոստիկանները սպանել են ադրբեջանցուն և նրան պատկանող BMW մակնիշի մեքենայով վերադարձել Մոսկվա՝ այն վաճառելու նպատակով։