Հռոմի պապն աղոթում է «Ֆրանկենսթորմի» զոհերի համար
Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հայտնել է, որ աղոթում է «Սենդի» փոթորկի զոհերի համար, որին մամուլում կնքել են «Ֆրանկենսթորմ» («Ֆրանկենշտեյնի» հետ աղերսով), հայտնում է Associated Press-ը:
Այս մասին Հռոմի պապն ասել է Սբ. Պետրոսի հրապարակում հավատացյալների հետ այսօրվա իր հանդիպման ժամանակ, ի դեպ, անձրևի ու քամու պայմաններում:
Պոնտիֆիկոսը նաև իր համերաշխությունն է հայտնել նրանց, ովքեր այժմ աշխատում են փոթորկի հետևանքների վերացման ուղղությամբ: Բենեդիկտոս 16-րդն ասել է, որ «զգում է ԱՄՆ-ի Արևելյան ափի տեսած ամայացումը»:
Washington Post-ի տվյալներով՝ «Սենդի» փոթորկի հետևանքով Արևելյան ափում առնվազն 51 մարդ է զոհվել:










