Երկրաշարժ՝ Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում. այն զգացվել է միայն Քաջարանում
Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում՝ Քաջարանից 15 կմ հյուսիս-արևմուտք, հոկտեմբերի 31-ին՝ տեղական ժամանակով ժամը 02.05-ին, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը»։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.200 և արևելյան երկայնության 45.990:
Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է միայն Քաջարան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:










