ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարել են, որ Սերբիայից չեն պահանջում Կոսովոն ճանաչել
ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը Բելգրադից չեն պահանջում Կոսովոյի անկախության ճանաչում, երեքշաբթի այս մասին հայրարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Նրանք համատեղ այցով գտնվում են Բելգրադում, որտեղ բանակցություններ են անցկացրել Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի և վարչապետ Իվիցա Դադիչի հետ: Հանդիպումներից հետո տրվել է մամուլի ասուլիս:
«ԱՄՆ-ն բոլոր հակամարտող կողմերին կոչ է անում կիրառել առկա համաձայնությունները և ձեռնարկել կոնկրետ միջոցառումներ, որոնք կկարգավորեն հարաբերությունները: Մենք Սերբիայից չենք պահանջում ճանաչել Կոսովոն, քանի որ հասկանում ենք դրա սահմանադրական և քաղաքական խոչընդոտները», - հայտարարել է Քլինթոնը:
Կոսովոյի ալբանական իշխանությունները, ԱՄՆ և ԵՄ որոշ երկրների աջակցությամբ, 2008թ. հռչակել են Սերբիայից անկախ լինելը:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ կոսովոն ԱՄՆ-ի համար անկախ պետություն է, որի սահմանները փոփոխման ենթակա չեն: Իսկ այնտեղ բնակվող Սերբերի վերաբերյալ Քլինթոնը նշել , որ «նրանք պետք է լիակատար աջակցություն ունենան Կոսովոյի շրջանակներում և Սերբիայի հետ կապերը պահպանելու իրավունք»:
«Սերբիայի ապագան իր ձեռքերում է, սակայն ԱՄՆ-ն անհանգստացած է այդ ապագայով և անտարբեր չէ երիտասարդ և խելացի մարդկանց նկատմամբ», - հայտարարել է Քլինթոնը:
Իր հերթին, Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Սերբիայի ապագան տեսնում է ԵՄ կազմում, սակայն այդ նպատակով սերբերը պետք է բազմաթիվ կարևոր բարեփոխումներ իրականացնեն, այդ թվում արդարադատության ոլորտում:
«Այսօր մենք խոսել ենք այն մասին, թե ինչ պետք է արվի, որ լավ տեմպով շարունակվի այդ պրոցեսը», - ասել է Էշթոնը:










