Սաուդյան Արաբիայում հարսանիքի ժամանակ հոսանքահարման հետևանքով 24 մարդ է մահացել

09:04 • 31.10.12

Սաուդյան Արաբիայում հարսանիքի ժամանակ հոսանքահարման հետևանքով 24 մարդ է մահացել, հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով «Ալ Արաբիա» հեռուստաալիքին։

 

 Հաղորդվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել Աին Բադր գյուղում։ Իրավապահների համաձայն՝ բարձր լարման էլեկտրական սյունն ընկել է այն շինության վրա, որտեղ ընթանում էր հարսանեկան միջոցառումը։

 

Հյուրերի շրջանում խուճապ է սկսվել։ Զոհերի գերակշիռ մասը կանայք ու երեխաներ են։