Ահաբեկիչները Սիրիայում նավթատար են պայթեցրել
Սիրիայի հեռուստատեսությունը այսօր հաղորդել է, որ «ահաբեկիչները պայթեցրել են Դեյր Էզ-Զոր նահանգի նավթատարը, ինչի հետևանով դեպքի վայրում ուժեղ հրդեհ է սկսվել», հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Միջադեպի վերաբերյալ այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Վերջին ամիսներին Սիրիայում նավթատարերի պայթեցման մի քանի դեպքեր են տեղի ունեցել Դեյր Էզ-Զոր, Հոմս նահանգներում և Միջերկրական ծովի ափին գտնվող՝ Բանիյաս նավահանգստի շրջանում:
Այդ պայթյունների պատասխանատվությունը սիրիական պաշտոնական ԶԼՄ-ների կողմից դրվում է ընդդիրմադիր «զինված ահաբեկչական խմբավորումների վրա», որոնք նման կերպ նպատակ են հետապնդում երկրի տնտեսությունը «ծնկի բերել»:
Մինչև 2011թ. մարտին սկիզբ առած հակակառավարական ապստամբությունները Սիրիան օրական մոտ 4 հազար բարել նավթ էր արդյունահանում: Ներկայում նավթի արդյունաբերությունը երկրում երկու անգամ կրճատվել է:










