Թուրքիայի Իսկանդերուն քաղաքում ականապատ մեքենա է պայթեցվել զորամասի մոտ. կան վիրավորներ

23:09 • 01.11.12

Թուրքական նավահանգստային Իսկանդերուն քաղաքում այսօր ականապատված ավտոմեքենա է պայթեցվել, ավելի քան 4 մարդ վիրավորվել է, հաղորդում է BBC-ն:
 

Թուրքական աղբյուրների տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել ռազմական զորամասի և բենզալցակայանի մոտ:
 

Միջադեպի մանրամասների վերաբերյալ դեռ տեղեկություններ չկան:
 

Իսկանդերոն քաղաքը Միջերկրական ծովի ափին է և սահմանակից է Սիրիայի Խատայ նահանգին: