Գյումրիում վարորդը մոտ մեկ ժամից ավելի մնացել է վթարված մեքենայում (տեսանյութ)

17:41 • 02.11.12

Գյումրի-Մարմաշեն ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում, իրար են բախվել «Գազ 31 029» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Գազ 31-ը» շրջվել է:


Ինչպես տեղեկանում ենք «Շանթ» հեռուստաընկերությունից, մեքենայում եղել են Ամասիայի բնակիչներ վարորդ Արման Սուվարյանը և Սերգեյ Սարգսյանները:


15–ամյա Սերգեյ Սուվարյան  հաջողվել է ինքնուրույն դուրս գալ մեքենայից, իսկ հայրը՝ 39–ամյա Արման Սարգսյան մոտ մեկ ժամ փակված էր մնացել մեքենայում:


Օգնության են հասել մարզի փրկարարները: Տուժածին մեծ դժվարությամբ դուրս են բերել մեքենայից և տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:


Վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև «Մերսեդեսի» վարորդը՝ Վահրամաբերդի բնակիչ 46–ամյա Մանվել Ալեքսանյանը:


Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն՝ ավտովթարի պատճառները ճշտելու համար: