Ամստերդամի քաղաքապետը թույլատրել է մարիխուանայի վաճառքն օտարերկրացիներին
Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ վան դեր Լաան հայտարարել է, որ չի պատրաստվում արգելել սրճարան-խանութներում օտարերկրացիներին մարիխուանայի վաճառքը, հայտնում է Обозреватель-ը։
Նրա խոսքով՝ նման արգելքը կարող է հանգեցնել հանցագործության աճին և բացասաբար ազդել զբոսաշրջիկների այցելության վրա, հայտնում է BBC-ն։ Նիդեռլանդների նոր կառավարությունը կարծում է, որ այլ երկրի քաղաքացիներին հատուկ սրճարաններում մարիխուանա վաճառելու որոշումը պետք է կայացնեն քաղաքային իշխանությունները։
Պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ Հոլանդիայի մայրաքաղաքի այցելուների մոտավորապես մեկ երրորդը գալիս է հատկապես խանութներում օրինական ճանապարհով մարիխուանա գնելու համար։
Նիդեռլանդներում գոյություն ունի մոտավորապես 700 մասնագիտացված սրճարան, որտեղ օրինական վաճառվում է մարիխուանա, ընդ որում՝ Ամստերդամում դրանք 200-ից ավելի են։










