Սան Պաուլոյում թմրանյութերի տարանցման գաղտնի թունել է հայտնաբերվել

10:07 • 02.11.12

Բրազիլական Սան Պաուլո քաղաքի ոստիկանները հայտնաբերել են գաղտնի թունել, որի միջոցով թմրավաճառները թմրանյութեր են մատակարարել համալսարանի ուսանողներին, հայտնում է BBC-ին։

 

Իրավապահների հաղորդմամբ՝ 15 մետրանոց թունելը սկսվում է թմրավաճառի տնից, անցնում այն լաբորատորիայի կողքով, որտեղ ստեղծվում է կոկաինը, ավարտվում Սան Պաուլոյի համալսարանի պատի մոտ։

 

Ըստ հետաքննության նախնական վարկածի՝ թմրանյութերն ու դրանց դիմաց վճարվող գումարները փոխանակվել են  պատի մեջ արված անցքի միջոցով։ Թունելը հայտնաբերվել է պատահական, երբ ոստիկանությունը զբաղվում էր մեկ այլ գործով կասկածյալների որոնմամբ։