Վարդանանց փողոցի թիվ 28 շենքում դիակ է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 2-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի 108-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը՝ դեպքի վայր է մեկնել Հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։ Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը։ Հյուրասենյակում հայտնաբերվել է 1934թ. ծնված՝ Ն. Մենենդյանի դին»։










