Եգիպտոսի իսլամիստները ցույցեր են կազմակերպել շարիաթը սահմանադրության հիմքում դնելու պահանջով

20:23 • 02.11.12

Կահիրեի կենտրոնում այսօր ցույցերի են դուրս եկել ծայրահեղ իսլամիստական խմբերի հարյուրավոր ներկայացուցիչներ՝ պահանջելով Եգիպտոսում սահմանել շարիաթի (իսլամական իրավունքի) օրենքներ, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով «Ալ Ահրամ» պարբերականին:


«Ժողովուրդը պահանջում է շարիաթին համապատասխան օրենքներ: Խնդրի լուծումը իսլամն է», - գոչում են ցույցի մասնակիցները, որոնցից շատերը Եգիպտոսի դրոշն են կրում:
 

Թահրիր հրապարակում հավաքվել են մոտ 22 իսլամական շարժումների, այդ թվում՝ «Թուլաբ աշ-Շարիա» և «Աիդուն աշ-Շաիրա» խմբավորումների ներկայացուցիչներ, նշում է պարբերականը:

Իսլամիստ ծայրահեղականները հանդես են գալիս նախորդ սահմանադրության երկրորդ հոդվածի ներկայիս մեկնաբանության պահպանման դեմ: Այն ենթադրում է շարիաթի սկզբունքների օգտագործում երկրի օրենսդրության մեջ:


Իսլամիստները պնդում են, որ չկա այնպիսի հասկացություն ինչպես «շարիաթի սկզբունքներ» և ցանկանում են հասնել նրան, որ շարիաթը սահմանադրորեն հաստատված լինի որպես եգիպտական պետության օրենսդրության հիմք: