Զուտ ամերիկյան Գինեսի ռեկորդ. բնակելի կացարանի ամենաարագ քարշակում (տեսանյութ)
Ամերիկյան Diesel Power ստուդիայի մասնագետները թարմացրել են ամենատարօրինակ և զուտ ամերիկյան ավտոմոբիլային ռեկորդներից մեկը և սահմանել բնակելի կացարանի ամենաարագ քարշակման՝ Գինեսի գրքի նոր ռեկորդ, հաղորդում է newsru.com-ը:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 139,11 մղոն/ժամ (222,4 կմ/ժ) ցուցանիշով: Կատարելագործելով GMC 2500 HD պիկապը, ամերիկացի ինժեներները կարողացել են այն հասցնել 141,98 մղոն/ժամ (մոտ 230 կմ/ժ) արագության, և դա՝ հետևից կապված անիվների վրա տնակով:
Նման ցուցանիշի հասնելու համար անհրաժեշտ էր կատարելագործել ոչ միայն պիկապը, այլև տնակը, որը պետք է դիմանար այդ արագությանը:
Դիզելային շարժիչը համալրվել էր տուրբոներմղիչներով և ազոտային արագացուցիչով, որի շնորհիվ ավելի քան 1000 ձիաուժ հզորություն էր ապահովվել: Փոխարինվել էին նաև բոլոր 8 ակերը, ինչպես նաև ամրակները:










