Ֆրանսիացի հոգևորականները միասեռ ամուսնությունների դեմ են հանդես գալիս
Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու և պահպանողական քաղաքական գործիչները կխոչընդոտեն երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ միասեռ ամուսնությունների օրինականացման նախագծերին, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով ֆրանսիական կաթոլիկ եկեղեցու՝ La Croix պարբերականին:
Սպասվում է, որ Փարիզի արքեպիսկոպոս կարդինալ Անդրե Վեն-Թրուան շաբաթ օրը
Լուրդ քաղաքում հոգևորականների ամենամյա հավաքին հանդես կգա նոր օրենքի ընդունման դեմ արշավ կազմակերպելու կոչով:
«Ֆրանսիայի համար եզակի դեպք է` կաթոլիկ եկեղեցին քաղաքական ընդդիմության հնչերանգն է սահմանում: Հոգևորականների ձայնը ավելի ու ավելի բացահայտ է լսվում», - գրում է La Croix պարբերականը:
Աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը և այլ ընդդիմադիր առաջնորդներ աջակցել են ավանդական ամուսնությունների օգտին զանգվածային ցույցեր անցկացնելու՝ հոգևորականների առաջարկին:










