Հովիկ Աբրահամյանը հաստատում է՝ ինքնաթիռում հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Չեխիայի Հանրապետություն պաշտոնական այցից վերադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նույն ինքնաթիռով:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ նախագահը հավատացրեց, որ հանդիպել են, սակայն քաղաքական թեմայով ընդհանրապես չեն խոսել:
«Վերադառնալիս պատվիրակության հետ միասին նստած էինք ինքնաթիռում և ներս մտավ պարոն Քոչարյանը: Զրույց ունեցել ենք, սակայն ընդհանրապես քաղաքական ձևաչափի հետ կապ չի ունեցել: Պատմեցի այն, ինչ պատմեցի, այլ հարց չի քննարկվել»,- հավատացրեց ԱԺ նախագահը:
Հովիկ Աբրահամյանին զարմացրեց հարցը, թե հանդիպումը պայմանավորվա՞ծ էր. «Որևէ պայմանավորվածություն չի եղել, և հետո ինքնաթիռում հանդիպելն իմ կարծքիով այդքան էլ հարմար ձևաչափ չէ»,- ասաց նա:










