Անգլիացի երեխաները Հելոուինի նվեր կոնֆետների փոխարեն իրական կոկաին են ստացել
Անգլիայի հյուսիսի Ռոյթոն քաղաքի երեխաները, որոնք Հելոուինի տոնակատարությունների ժամանակ երգ էին կատարում, որպես նվեր կոնֆետների փոխարեն ստացել են սպիտակ փոշիով փաթեթիկներ, հաղորդում է INTERFAX գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Երեխաների ծնողները անմիջապես կասկածելի փաթեթները փոխանցել են ոստիկանությանը:
Փորձագիտական ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ սպիտակ փոշին ոչ այլինչ է, եթե ոչ կոկաին տեսակի թմրանյութ:
Արդյունքում ձերբակալվել է 23-ամյա մի երիտասարդ, ում թմրանյութերի անօրինական պահման մեղադրանք է ներկայացվել:
«Ծնողները և ոստիկանությունը արագ են արձագանքել հասարակական անվտանգության շահերից բխող իրավիճակին: Մենք կարծում ենք, որ երևույթը զանգվածային չէ` խոսք է գնում եզակի դեպքի մասին», - հայտարարել է Մանչեստերի ոստիկանության ներկայացուցիչը:










