Նոր վերաբացված Ազատության արձանը «Սենդիից» հետո փակվել է (լուսանկարներ)
«Սենդի» փոթորկից հետո անորոշ ժամանակով փակվել է Ազատության արձանը, որը նոր էր բացվել՝ վերանորոգումից հետո, հայտնում է NY Daily News-ը: Աղբյուրը նշում է, որ չնայած Ազատության կղզում ջրի մակարդակի ռեկորդային բարձրացմանը, բուն արձանն ու կից թանգարանը փոթորկից չեն տուժել։
Փոթորիկ տեսած արձանի վիճակի վերաբերյալ վերջնական պատասխան կտա հատուկ խումբը՝ հետազոտությունից հետո:
Փոխարենը լրջորեն վնասվել է այն տերմինալը, որտեղից մարդիկ ուղևորվում են Ազատության արձան:
Նյու Յորքի խորհրդանիշը վերաբացվել էր անցած շաբաթ 30 մլն ԱՄՆ դոլար արժեցած հիմնանորոգումից հետո: Նախքան արձանի վերաբացումը, 2012-ի բոլոր տոմսերը վաճառվել էին:
393 աստիճանների փոխարեն արձանի ներսում 354-ն էր մնացել, ինչն ավելի մատչելի է դարձնում շարժը:










