Մասիսում վարկ ձևակերպելու պատրվակով քաղաքացուց 980.000 դրամ են վերցրել և տիրացել դրան

10:26 • 02.11.12

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները նոյեմբերի 1-ին՝ խարդախություն կատարելու կասկածանքով, իրենց տներից, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Գագիկ Հ.-ին և 1971 թ. ծնված Լուսինե Խ.-ին:

 

Ըստ ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ պարզվել է, որ նրանք 2010 թ. նոյեմբերի 10-ին և դեկտեմբերին վարկ ձևակերպելու պատրվակով, 1969 թ. ծնված Նվեր Ս.-ից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել են 980.000 դրամ և տիրացել դրան:

 

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: