Մաշտոցի պողոտան կաթվածահար վիճակում էր, ոստիկանությունը կարգավորել է երթևեկությունը
Այսօր ժամը 17-ի սահմաններում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտան մոտ կես ժամ գրեթե կաթվածահար վիճակում է եղել. բոլոր խաչմերուկներում տեղադրված լուսակիրները չէին աշխատում, ինչի հետևանքով հետիոտներն ու վարորդները հայտնվել էին շփոթված վիճակում:
Որոշ մասերում մարդիկ ու մեքենաները ճանապարհն իրար էին զիջում, ոմանք՝ չէին զիջում: Վարորդների զայրույթն էր հարուցել այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանները չէին կարգավորում երթևեկությունը։ Տիրող իրավիճակը խցանում էր առաջացրել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ լուսակիրների չաշխատելու պատճառը հոսանքազրկումն է եղել, և երթևեկությունն արդեն կարգավորվել է։










