Մոսկվայի կենտրոնում ավտոկայանատեղիները դարձել են վճարովի

15:14 • 02.11.12

Մոսկվայի կենտրոնում Պետրովկա, Կարետնի Րյադ, Կուզնեցկի Մոստ փողոցներում և հարակից նրբանցքներում ավտոկայանատեղին վճարովի է դարձել, հայտնում է Forbes-ը։ 


Մեքենան հատուկ կայանատեղիում կանգնեցնելու 1 ժամն արժե 50 ռուբլի։ Մեքենաների տեղերը զինված են վճարովի պարկոմատներով։

 

Վճարել կայանման համար կարելի է հատուկ 500 և 1000 ռուբլի արժողությամբ քարտերի միջոցով, որոնք վաճառվում են կրպակներում, parking.mos.ru կայքի կամ sms-հաղորդագրության միջոցով։

 

Կայանման կանոնները խախտելու համար տուգանքը 2 500 ռուբլի է։ Մոսկվայի իշխանությունները փորձում են այդպես պայքարել խցանումների դեմ։ Փորձի արդյունքները նրանք կներկայացնեն փետրվարին։