Օբամայի անվտանգությունն ապահովող գաղտնի գործակալին մեքենայում մահացած են գտել

14:22 • 02.11.12

ԱՄՆ գաղտնի ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյան, ով զբաղվել է նախագահ Բարաք Օբամայի անվտանգության ապահովմամբ, մահացած է հայտնաբերվել մեքենայում, տեղեկացնում է vz.ru-ն՝ հղում անելով Associated Press գործակալությանը։


47-ամյա Ռաֆայել Պրիետոն գաղտնի ծառայությունում աշխատել է 22 տարի։ Նրա դիակի  փորձաքննությունը պարզել է, որ ծառայության աշխատակիցը մահացել է՝ խեղդվելով գազից։ Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել։ Նա ամուսնացած է եղել, ունեցել է երեխաներ։

 

Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Պրիետոն երկար ժամանակ սիրային կապի մեջ է եղել մի մեքսիկուհու հետ։

Գաղտնի ծառայության բոլոր աշխատակիցները պարտավոր են ղեկավարությանը տեղյակ պահել օտարերկրացիների հետ ցանկացած կապի մասին։