ԱՄՆ-ում ահաբեկչություն նախապատրաստելու համար կասկածյալը 17 տարվա ազատազրկման դատապարտվեց

01:00 • 02.11.12

ԱՄՆ Մասաչուսեց նահանգի բնակիչ Ռևզան Ֆերդաուսը, ով կասկածվում էր ռադիոկառավարվող օդանավերի մոդելների կիրառմամբ ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ, նոյեմբերի 1-ին դատապարտվեց 17 տարի ազատազրկման, հաղորդում է Reuters-ը:


Դատարանում Ֆերդաուսը հայտարարել է, որ կալանքի տակ եղած ընթացքում նա երկար ժամանակ է տրամադրել մտորելուն և «հաշտվել է ճակատագրի հետ» :
 

Ավելի վաղ, 2012թ. հունիսին Ֆերդաուսը դատախազության հետ համաձայնություն էր կնքել: Խոստովանական ցուցմունքների դիմաց նրանից հանվում էին մեղադրանքի 5 կետերից 4-ը: Եթե մեղադրական դատավճիռ լիներ բոլոր 5 կետերով, ապա նա մինչև 35 տարվա ազատազրկման կդատապարտվեր:
 

Ֆերդաուսին ձերբակալել էին 2011թ. սեպտեմբերին՝ ՀԴԲ-ի գործակալների հատուկ գործողության արդյունքում, որոնք նրա հետ հանդիպել էին որպես զինավաճառներ և պայթուցիկ էին վաճառել: Գործակալներից ստանալով այդ կեղծ պայթուցիկը՝ Ֆերդաուսը բռնվել էր հանցագործության վայրում: