ՄԱԿ. Սիրիայում զինծառայողների գնդակահարությունը ռազմական հանցագործություն է (տեսանյութ)
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը հայտարարել է, որ տեսանյութերը, որոնց վրա երևում է, թե ինչպես են սիրիական ապստամբները սպանում կառավարական բանակի զինծառայողներին առանց հետաքննության ու դատաստանի, ռազմական հանցագործության փաստեր են հանդիսանում, հաղորդում է BBC-ն:
ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ համացանցում տեղադրված տեսագրությունը պետք է իսկության ստուգում անցնի, սակայն այն ամենայն հավանականությամբ կկցվի գործի նյութերին, որը կարող է հարուցվել:
Տեսանյությում պատկերված են գրոհայինները, որոնք ծեծում են գերի ընկած զինծառայողներին, ովքեր պառկած են գետնին: Դրանից հետո զինծառայողները գնդակահարվում են:
Ենթադրաբար գնդակահարությունը տեղի է ունեցել գրոհայինների կողմից` Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ուղեկալների վրա հարձակումից հետո:










