Երևանում 15-ամյա տղան դանակահարել է 22-ամյա երիտասարդի

10:02 • 02.11.12

Հիվանդանոցից նոյեմբերի 1-ին՝ ժամը 13.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից թիկնային մակերեսի ստորին կրծքային և գոտկային շրջանի կտրած-ծակած թափանցող վերքեր, ձախակողմյան պնևմոհեմոթորաքս» ախտորոշմամբ, «շտապօգնության» թիվ 42 բրիգադան իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1990 թ. ծնված Հայկազ Գ.-ին և ըստ նրա ու նրա հարազատի հայտարարության` Թեթև արդյունաբերական քոլեջի մոտ դանակահարվել է:

 

Ինչպես տեղեկացնում ենք ոստիկանության ամփոփ տեղեկագրից՝ ըստ բժշկի տեղեկանքի` Հայկազ Գ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 22.15-ին, բերման են ենթարկել 1997 թ. ծնված Զավեն Մ.-ին:

 

Պարզվել է, որ Հայկազ Գ.-ին վնասվածքները պատճառել է Զավեն Մ.-ն իր մոտ գտնվող դանակով:

 

Զավեն Մ.-ն ձերբակալված է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: