Starbucks սրճարանների ցանցը հայտնել է այցելուների և եկամուտի ավելացման մասին
Աշխարհում ամենախոշոր սրճարանների ցանցը` Starbucks-ը հայտարարել է, որ այցելուների թվի ավելացման հետևանքով ընկերության եկամուտները 4-րդ եռամսյակում աճել են 6%-ով, հաղորդում է BBC-ն:
Մեկ տարի աշխատած Starbucks սրճարանների մաքուր եկամուտը 2012թ. հուլիսից մինչև սեպտեմբեր կազմել է 359 մլն ԱՄՆ դոլար:
Ընկերությունը կարծում է, որ նման ցուցանիշները վկայում են այն մասին, որ կորպորացիայի եկամուտները կգերազանցեն ավելի վաղ նախատեսված ցուցանիշները:
Ամերիկյան բորսայում վաճառքների փակվելուց հետո ընկերության բաժնետոմսերի գինը աճել է 6%-ով, իսկ ընկերության հանրագումար շահույթը աճել է 11%-ով՝ հասնելով ռեկորդային 3,36 մլրդ ԱՄՆ դոլարի:
Ընկերությունը հայտարարել է, որ «Սենդի» փոթորիկով պայմանավորված՝ ԱՄՆ-ում հազարավոր սրճարանների փակումը էականորեն չի ազդի 4-րդ եռամսյակի արդյունքների վրա:










