Ինդոնեզիայի նախագահը կոչ է անում Սիրիա ռազմական ինտերվենցիա իրականացնել

22:05 • 02.11.12

Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոն կոչ է անում ռազմական ներխուժում իրականացնել Սիրիա: Մեծ Բրիտանիա կատարած իր այցի ժամանակ Սուսիլոն հայտարարել է, որ ևս մեկ խաղաղապահ առաքելություն ուղարկել այդ երկիր անիմաստ է, հաղորդում է BBC-ն:
 

Ըստ նրա, հակամարտող կողմերի միջև բանակցային գործընթացը փակուղի է մտել:
 

Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ դիմագրավում են լավ զինված գրոհայինների հարձակումներին, որոնց աջակցություն է իրականացվում դրսից:
 

Ընդդիմությունը կառավարական ուժերին մեղադրում է խաղաղ բնակչության գնդակոծման և արգելված զինատեսակների կիրառման մեջ: