Դիլիջանում 25-ամյա երիտասարդը ապօրինաբար 7 ծառ է կտրել

10:37 • 02.11.12

Նոյեմբերի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները «Դիլիջան» ազգային պարկի 7-րդ պահաբաժնի «Քսնաջուր» կոչվող անտառամասում հայտնաբերել են 1987թ. ծնված Արման Ա.-ի կողմից բենզասղոցով ապօրինի հատված 1 հատ հաճարենի և 6 հատ «բոխի» տեսակի ծառեր:

 

Ըստ Արտակարգ իրավիճակների ամփոփ տեղեկագրի՝ ապօրինի հատված ծառերը արձանագրվել և հանձնվել են պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է:

 

Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: