ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի զոհերի թիվը հասել է 96-ի
ԱՄՆ-ին պատուհասած «Սենդի» ավերիչ փոթորկի զոհերի թիվը, վերջնական տվյալների համաձայն, հասել է 96-ի, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Նյու Յորք նահանգում այն խլել է նվազագույնը 47 մարդու կյանք, որոնցից 39-ը՝ Նյու Յորք քաղաքում։ Նյու Ջերսի նահանգում զոհերի թիվը 13-ն է։ Մերիլենդում զոհվել է 11 մարդ, նույնքան՝ Փենսիլվանիայում։
Զոհերի ցուցակում կան նաև Արևմտյան Վիրջինիա, Կոնեկտիկուտ, Վիրջինիա և Հյուսիսային Կարոլինա նահանգների բանկիչներ։ Եվս մեկ մարդ զոհվել է կանադական Տորոնտո քաղաքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Փոթորկի պատճառով ԱՄՆ Արևելյան ափում առանց էլեկտրաէներգիայի է մնացել ավելի քան 8 մլն մարդ։










