ԱՄՆ-ում 53 հազարից ավելի էլեկտրիկ է ներգրավվել էներգամատակարարման վերականգնման աշխատանքներում
Կործանարար «Սենդի» փոթորկից տուժած ամերիկյան նահանգներում էներգամատակարարման շուտափույթ վերականգնման նպատակով 53 հազարից ավելի էլեկտրիկ է մոբիլիզացվել՝ ոչ միայն ԱՄՆ-ից, այլև հարևան Կանադայից, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Սուպերփոթորիկն ամենալուրջ փորձությունն է, որին երբևէ առնչվել է մեր բնագավառը»,- հայտարարել է Էդիսոնի Էլեկտրական ինստիտուտի ղեկավար Թոմ Կունը։
Ըստ նախնական տվյալների՝ Միացյալ Նահանգներում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 4 մլն մարդ։ Սակայն մասնագետները չեն բացառում, որ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումը հնարավոր կլինի միայն մի քանի օրից։










