Իսակովի պողոտայի հարակից ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 3-ին՝ ժամը 00.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 18/10 շենքին (ռազմական ոստիկանություն) հարակից ձորակում՝ ջրի մեջ, նկատվում է անձը չպարզված քաղաքացու դի:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտաքին իրավիճակների արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Փրկարարները ջրից դուրս են բերել 1942 թ. Հ. Հովսեփյանի դին:










