Կուբայի իշխանությունները ԱՄՆ-ին մեղադրում են ընդդիմությանը աջակցելու մեջ
Կուբան ԱՄՆ-ին մեղադրում է այլախոհներին համացանցով աջակցելու մեջ: Կղզու իշխանությունները դա անվանում են «կոմունիստական կառավարության տապալմանն ուղղված գործընթաց», հաղորդում է BBC-ն:
Կուբայի արտգործնախարարության հայտարարության համաձայն, Հավանայում ամերիկյան դիվանագետները զբաղվում են գործող իշխանությանը հակադիր մարդկակց ուսուցմամբ, ֆինանսավորմամբ և տեխնիկական ապահովմամբ:
Իր հերթին, ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ Հավանայում ԱՄՆ դեսպանատան բաժանմունքը իրականում կուբացիներին համացանցի մատչում ապահովելու ծառայություններ է մատուցել, սակայն, ինչպես նշում են գերատեսչությունում, այդ գործողությունները ուղղված չեն կառավարության տապալմանը:
Կուբայում համացանցի մատչելիությունը սահմանափակված է, սակայն ընդդիմության որոշ ակտիվիստներ կարողանում են օգտագործել համացանցի հնարավորությունները կուբայական իշխանությունների քննադատության համար:










