Երուսաղեմի գլխավոր սրբավայրերից մեկը կարող է փակվել պարտքերի պատճառով. այն պետք է վճարեն նաև հայերը
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը կարող է փակվել պարտքերի պատճառով, որը պետք է վճարեն նաև հայերը:
Երուսաղեմի գլխավոր սրբավայրերից մեկը՝ Սուրբ Հարության տաճարը, որտեղ եղել է Տիրոջ գերեզմանի տաճարը, կարող է փակվել պարտքերի պատճառով։ Այն տարածքային առումով ընդհանուր է եղել հայ, հույն և կաթոլիկ եկեղեցիների համար։
Այդ մասին ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությանն ասել է Երուսաղեմի պատրիարքության արքեպիսկոպոս Իսհուսիուսը։
Նրա խոսքերով՝ Երուսաղեմի ջրամատակարարման ընկերությունը տեղեկացրել է, որ եկեղեցին տարիներ շարունակ կուտակել է շուրջ 2.4 մլն դոլար և առանց զգուշացնելու սառեցրել է նրանց հաշիվները։
«Մենք երբևէ չենք վճարել ջրի համար՝ ո՛չ օսմանցիների, ո՛չ հորդանանցիների, ո՛չ իսրայելցիների օրոք։ Պատրիարքն առաջարկել է վերացնել պարտքը և սկսել հաշվել դրանից հետո, սակայն ընկերությունը դեռևս չի պատասխանել»,- ասել է արքեպիսկոպոսը։
Նրա խոսքերով՝ պատրիարքը նամակ է հղել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի առաջնորդներին։
«Թող ողջ աշխարհն իմանա,թե ինչ է կատարվում աշխարհի ամենասուրբ վայրում, որտեղ հազարավոր ուխտավորներ և զբոսաշրջիկներ են գալիս և միլիոններ ծախսում»,- ընդգծել է նա։
Արքեպիսկոպոսը նշել է, որ իսրայելական ընկերության ներկայացուցիչները հրաժարվում են ընդառաջել, ուստի իրենք մտադիր են փակել եկեղեցին, քանի որ չեն կարող գոյատևել առանց գումարի։
Սուրբ Հարության տաճարը կառուցվել է այն վայրում, որտեղ, համաձայն քրիստոնեական ավանդույթի թաղվել, ապա հարություն է առել Քրիստոսը։
Այն օծվել է 335թ.-ին։ Եկեղեցին պահում են հույն և հայ ուղղափառ եկեղեցիները, ինչպես նաև կաթոլիկ եկեղեցին՝ Վատիկանի համաձայնությամբ։










