Վրացական «Իմեդի»-ն աշխատանքից ազատել է նախագահամետ լրագրողներին
Վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը հանգուցյալ օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքին վերադարձվելուց հետո դադարեցրել է աշխատանքային համաձայնագրերը 36 լրագրողի հետ, հայտնում է Взгляд-ի թղթակիցը Թբիլիսիից՝ վկայակոչելով «Պիրվելի» գործակալությանը։
Աշխատանքից ազատվածների թվում են Վրաստանի հայտնի լրագրողներ, որոնք աշխատել են նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա «Միացյալ ազգային շարժման» օգտին՝ ռեպորտաժներ պատրաստելով ներկայում իշխանության եկած «Վրացական երազանք» կոալիցիայի դեմ։
Ինչպես հայտնում է Взгляд-ը, 2000-ականների սկզբին ընդդիմադիր Պատարկացիշվիլիի հիմնած հեռուստաընկերությունը, որը 2008թ.-ից անցել էր իշխանությունների ձեռքը, վերադարձվել է օլիգարխի ընտանիքին խորհրդանշական 3 լարի գումարով։
Օլիգարխի այրին Իննա Գուդավաձեն խոստացել է հանդիսատեսին ներկայացնել օբյեկտիվ լրատվություն։










