Նյու Յորքում փոթորկի պատճառով հետաձգվել է ամենամյա մարաթոնը

09:48 • 03.11.12

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլուբերգը «Սենդի» փոթորկի պատճառով հետաձգել է ամենամյա քաղաքային մարաթոնը. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press գործակալությանը։

Սպորտային միջոցառման անցկացման դեմ հանդես էին եկել բազմաթիվ մարդիկ՝ նշելով, որ այժմ դրա ժամանակը չէ, քանի որ տարածաշրջանը դեռ չի վերականգնվել վերջին փոթորկից։

Քննադատների խոսքերով՝ չպետք է շեղել ոստիկանությանը մարաթոնի պահպանման ուղղությամբ, քանի որ նրանք զբաղված են փոթորկի հետևանքների վերացմամբ։

Միջոցառմանը մասնակցելու էր շուրջ 40.000 վազորդ՝ ողջ աշխարհից։