Սիրիայում առևանգված մեկ հայի ազատ են արձակել. մյուսների ճակատագիրն անհայտ է

10:44 • 03.11.12

Երեկ Սիրիայում զինյալներն ազատ են  արձակել հայ երիտասարդ Ասատուր Սարգսյանին, ով 12 օր առաջ առևանգվել էր Ալ-Հասսաքեհ քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում են Facebook սոցիալական ցանցի սիրիահայության խմբերը։


Բեյրութից-Հալեպ ուղևորված քաղաքացիական ավտոբուսից առևանգված 7 հայերի մասին, սակայն, որևէ տեղեկություն դեռ չկա։

Հալեպի Tert.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ առևանգվածներին ազատ արձակելուն ուղղված քայլերը շարունակվում են, սակայն առևանգողների խումբը որևէ մեկի հետ կապ չեն հաստատել, և նրանց ինքնությունը հայտնի չէ։
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիրիայում զինյալ ընդդիմադիրները կանգնեցրել էին Հալեպից Բեյրութ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և առևանգել 11 մարդու. նրանցից 7-ը հայեր են։

Ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակցին: