Մասիսում 77–ամյա տղամարդը մահացել է վրաերթի հետևանքով

13:49 • 03.11.12

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.15-ի սահմաններում, 1964 թ. ծնված Սևան Ն.-ն «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Չարբախ-Մասիս ճանապարհի Մասիս քաղաքի հատվածում վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Լևոն Խուրշուդյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

 

Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ Լ. Խուրշուդյանը նույն օրը, ժամը 20.10-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է:

 

Կատարվում է նախաքննություն: