ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ երկրին կարող է պատուհասել նոր փոթորիկ
ԱՄՆ-ին կարող է պատուհասել նոր փոթորիկ, որի հարվածը երկրի հյուսիս-արևելյան նահանգներին համընկնում է ԱՄՆ նախագահական ընտրությունների օրվա հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Current TV-ին։
European Centre for Medium-Range Weather Forecasts-ի մասնագետների կանխատեսմամբ՝ լույս նոյեմբերի 6-ի գիշերը փոթորիկն ԱՄՆ հյուսիս-արևելյան նահանգներ կբերի ուժեղ քամիներ, անձրևներ, նաև ձնաբուք։ Նոր փոթորիկը կբարդացնի օրերս ԱՄՆ արևելյան ափին վրա հասած «Սենդի» ավերիչ փոթորկի հետևանքների վերականգնման աշխատանքները։
ԱՄՆ ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների համաձայն՝ նոր փոթորիկն անհամեմատ թույլ կլինի «Սենդի» փոթորկից։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին։










