Գեղարքունիքում մեքենան բախվել է ծառի. վարորդն ու ուղևորը տեղում մահացել են
09:53 • 05.11.12
Մարտունի-Վարդենիս ճանապարհի 5,5-րդ կմ-ին նոյեմբերի 4-ին՝ ժամը 23.10-ի սահմաններում, «Ֆորդ-Էսկորդ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառի:
Ըստ Ոստիկանության ամփոփ տեղեկագրի՝ պատահարի հետևանքով վարորդը` 33-ամյա Մխիթար Սարգսյանը, և ուղևորը` 19-ամյա Գևորգ Մարգարյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
Placeholder










