Ավստրալիայում ափ են նետվել տասնյակ դելֆիններ

12:10 • 05.11.12

Ավստրալիայի կենսաբանները փորձում են պարզել դելֆինների զանգվածային ինքնասպանության պատճառը, հայտնում է Вести-ն։ Ավելի քան 90 կաթնասուն է նետվել Բասովի նեղուցում գտնվող երկու փոքր կղզիների ափեր։


Շաբաթ երեկոյան կղզիներից մեկի ափ է նետվել 13 դելֆին, մյուս կղզու ափ՝ միանգամից 80 կաթնասուն, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։


Ավստրալիայի որսորդները, բազմաթիվ կամավորների աջակցությամբ, ամբողջ օրվա ընթացքում զբաղվել են դելֆինների փրկարարական աշխատանքներով, որոնցից շատերին ստիպված էին դուրս բերել ավազի տակից։ Եվ չնայած նրանց ջանքերին՝ ավելի քան 70 դելֆին է սատկել։

 

Ըստ մասնագետների ենթադրությունների՝ իրար մոտ գտնվող կղզիներում դելֆինների ափ նետվելն ունի ընդհանուր պատճառ։ Սակայն ոչ ոք դեռ չգիտի այն։

 

«Գոյություն ունեն այս դեպքը բացատրող շատ տեսակետեր, սակայն մենք պարզապես չգիտենք, թե որն է դրանցից ճիշտ»,- նշել է փրկարարներից Շելի Դևիսոնը։