Քրդերը 1915թ.-ի հայերը չեն, որ կոտորեք. քուրդ պատգամավորը՝ թուրքական իշխանությանը

10:24 • 05.11.12

Իզմիրում «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ աջակցություն հայտնելով Թուրքիայի տարբեր բանտերում հացադուլ անող քրդերին։

Ինչպես տեղեկացնում է Sondakika կայքը, ակցիային մասնակցել է շուրջ 1 500 մարդ։

 

Մուշ նահանգից ընտրված BDP-ական պատգամավոր Սըրրը Սաքըքը նույնպես մասնակցել է ակցիային։

 

«Խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք։ Քրդերը 1915թ.-ի հայերը չեն, որ կոտորեք»,-ասել է նա, ապա սպառնացել՝ հիշեցնելով քրդական առածը՝ «Քչից քիչ կգնա, շատից՝ շատ»։

 

Թուրքական բանտերում քուրդ դատապարտյալների հացադուլը շարունակվում է արդեն շուրջ 55 օր։